1243 դիտում
21:42 31-10-2024
Շիրակի նախկին փոխմարզպետի մեղադրանքներն ու Կարեն Սարուխանյանի արձագանքը. aravot.am
Aravot.am-ը գրում է.Ազգային Ժողովի պատգամավոր, Շիրակի նախկին մարզպետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարածքային կազմակերպության ղեկավար Կարեն Սարուխանյանի՝ Գյումրու քաղաքապետի թեկնածու լինելու մասին բարձրաձայնումից հետո Շիրակի նախկին փոխմարզպետ Արա Մելիքջինյանը, որն այժմ բնակվում է ԱՄՆ-ում, ծավալուն գրառում էր կատարել ֆեյսբուքում՝ վերնագրելով․ «Ո՞վ է ՔՊ Գյումրու քաղաքապետի հնարավոր թեկնածու Կարեն Սարուխանյանը»։
Շիրակի նախկին փոխմարզպետը Կարեն Սարուխանյանին մեղադրել էր պաշտոն զբաղեցնելուց հետո հարստանալու, գումարով դպրոցի ու հիվանդանոցների տնօրեններ նշանակելու մեջ։
Նա գրել էր, որ նախքան մարզպետ դառնալը Կարեն Սարուխանյանը լիքը պարտքեր ու վարկեր ուներ, և որ աջ ղեկով «Օպել» ֆիրմայի մեքենայով էր սկսել պաշտոնավարել, իսկ «մարզպետ դառնալու ընթացքում հասցրեց գնել «ԲՄՎ X5» մակնիշի ավտոմեքենա, փակել պարտքերը, տունը վերանորոգել ու տարածք գնել իր տան հարևանությամբ»։
Անդրադառնալով դպրոցների ու հիվանդանոցների տնօրենների նշանակմանը՝ նախկին փոխմարզպետը բառացիորեն հետևյալն էր գրել․
«Կարենն իր օգնական Էմմա Պալյանի հետ լծվել էին մարզի, բայց սկզբում Գյումրի քաղաքի դպրոցների խորհուրդների կազմի փոփոխման գործին։ Մեծամասամբ բոլոր խորհուրդների նախագահ էր նշանակվում Էմմա Պալյանը, որից հետո խորհուրդների կառավարման լծակն արդեն վերցնելով իրենց ձեռքը՝ սկսում էին ահաբեկելով կամ գումարով նշանակումներ կատարել։
Ինչպես էր կատարվում ահաբեկումը, կատարվում էր նախկինում Աուդիտի բաժնի ղեկավար, ներկայիս մարզպետ Մուշեղ Մուրադյանի օգնությամբ։ Ինչպես հայտնի է, Մուշեղը ու Կարենը բարեկամներ են։ Կարենն աուդիտ անցկացնելու որոշում էր ստորագրում, իսկ Մուշեղը գնում էր այդ որոշման հիմքում խնդիրներ գտնելու, որից հետո սկսվում էին տնօրենների ահաբեկումները ու հետո արդեն գործարքները։
Մյուս եղանակը միանգամից կանչել, խոսել ու առաջարկելն էր, որ աշխատեն միասին, բայց Կարենի կանոններով։ Կարենի սիրած խոսքն էր դարձել, «դե գիտեք հիմա բան է փոխվել երկրում»։
Դպրոցների խորհրդների կազմաքանդմանը և գումարով ծանոթներին ու համակիրներին նշանակելու գործին հաջորդեց նաև մեկ այլ փողոտ գործ, հիվանդանոցների տնօրեններին նշանակումները»։
Որպես օրինակ՝ Արա Մելիջանյանը մեջբերել էր «Մարալիկի առողջության կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի մրցույթը՝ հրապարակելով որոշ փաստաթղթեր, անդրադարձ էր կատարել նաև Ախուրյանի հիվանդանոցին։
Նրա ձևակերպմամբ՝ 2018թ դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ էլ քաղաքացիներին սոցիալական աջակցություն, դրամական օգնություն տրամադրող մարզպետարանի սոցիալական աջակցության բաժնի գումարները իբր թե ուղղվել էին քաղաքացիների օգնություն տրամադրելուն ու տարերայնորեն ավելացել էին քաղաքացիներին օգնություն տրամադրելու որոշումները։
«Պետական միջոցները՝ որպես ընտրակաշառք արդեն սկսեցին օգտագործել։ Սրան արդեն հաջորդեց գյուղապետերին ահաբեկելու փաստերը»,-նշել էր Արա Մելիքջանյանը՝ պատմելով, որ դա կատարվել է այն ժամանակվա Շիրակի դատախազի ու մարզպետի երկու օգնականների օգնությամբ։
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր
7561 դիտում
10:25 17-02-2015
Ինչո՞ւ է Կոտայքի փոխմարզպետի պաշտոնից հրաժարվել նախկին բարձրաստիճան պաշտոնյա Կարեն Պապոյանը. ՉԻ
2645 դիտում
19:30 11-01-2020
Բացարձակ մերժելի է. Արման Թաթոյանը՝ ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանի վարքագծի մասին
Այս բաժնից
772 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
616 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
724 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված