211652_close_icon
views-count997 դիտում article-date 11:54 04-11-2024

Եղիշե Կիրակոսյանը կմասնակցի Հաագայի դատարանի հայցապահանջների ընդունելիության առնչությամբ ներկայացված առարկությունների նիստերին

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը նոյեմբերի 11-13-ը ներառյալ կգործուղվի Նիդերլանդների Թագավորություն (Հաագա)՝ Արդարադատության միջազգային դատարանում Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հիման վրա քննվող դատական գործերի շրջանակներում դատարանի իրավազորության և հայցապահանջների ընդունելիության առնչությամբ ներկայացված նախնական առարկությունների վերաբերյալ վճիռների հրապարակման նիստերին մասնակցելու նպատակով:

 

Նմանատիպ նյութեր