211652_close_icon
views-count1552 դիտում article-date 17:04 04-11-2024

Վրացական զբոսաշրջային կազմակերպությունը Լոռու մարզը ներկայացնում է՝ որպես «պատմական Վրաստան»

Վրացական զբոսաշրջային կազմակերպության գովազդային հրապարակմամբ Լոռու մարզը ներկայացրել է՝ որպես «պատմական Վրաստան»:

Կազմակերպությունը, որը տուրեր է կազմակերպում դեպի ՀՀ Լոռու մարզ, հայտարարության մեջ գրել է.

«Մեկ այլ տխուր, բայց պարտադիր շրջագայություն... Պատմական Վրաստան։ Յուրահատուկ մշակույթ, որը ցավոք մնաց Լոռիում։ Հիշենք և փառաբանենք հավերժական, առեղծվածային և մեծ Վրաստանը»։

Հրապարակման մեջ ներկայացված են Ախթալայի, Հաղպատի, Սանահինի, Օձունի վանքերը:

Նմանատիպ նյութեր