211652_close_icon
views-count1273 դիտում article-date 20:06 09-11-2024

Խայտառակության և ամոթի այս օրը պիտի վերափոխենք. Բագրատ Սրբազանն ուղերձ է հղել հայ ժողովրդին

Սրբազան պայքարն առաջնորդող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ուղերձ է հղել հայ ժողովրդին՝ Եռաբլուրից։

Բագրատ Սրբազանը նշել է՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ը ամոթի և խայտառակության օր է, երբ խաբվեց ամբողջ ազգը։

«Եվս մեկ անգամ ապրում ենք այն ստորացման ու նվաստացման զգացումը, որը 2020 թ․ նոյեմբերի 9 լույս 10-ի գիշերը դավաճանական և թշնամական ստորագրությամբ դրվեց մեր բոլորի կյանքի վրա։ Մեր ժողովուրդը խաբվեց, գիշերվա քողի տակ դրվեց այդ չարաբաստիկ կապիտուլյացիոն ստորագրությունը՝ հանձնման, ստորացման ու նվաստացման ստորագրությունը, որով հպարտանում են այսօրվա դեռևս իշխանավորները, որոնց պատճառով այսօր մենք չունենք Արցախ, հազարավոր զոհեր ունենք, անհայտության մեջ գտնվող եղբայրներ ունենք, ռազմագերիներ ունենք՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, մեր գերեվարված տղաները, միևնույն ժամանակ՝ վտանգված ու գրավված տարածքներ ունենք Հայաստանի Հանրապետությունից, ունենք գողացված ուրախություն, գողացված պատիվ»,- ասաց Բագրատ Սրբազանը։

Նա միևնույն ժամանակ պատգամեց՝ ամոթի և խայտառակության այս օրը պիտի վերափոխենք․

«Եռաբլուրի այս բարձունքը մեզ ևս մեկ անգամ կոչում է, որ ամոթի և խայտառակության այս օրը մենք կարող ենք սրբել մեր ուխտի և վրեժի զգացումով․ ուխտ, որը կնքված է երկնքի հետ և վրեժի, որ այդ ուխտը կարողանանք իրականացնել»։

Բագրատ Սրբազանը շեշտեց՝ Եռաբլուրում տղաների շիրիմների առջև գլխիկոր ենք կանգնած, բայց կոչված ենք նրանց վերադարձնել իրենց հաղթանակն ու հայրենիքը։

Նմանատիպ նյութեր