1021 դիտում
12:15 12-11-2024
Ֆասթ Բանկի հովանավորությամբ վերանորոգվել են Հ․ Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի ենթակառուցվածքերը
Ֆասթ Բանկի հովանավորությամբ վերանորոգվել են Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի ենթակառուցվածքները։ Բանկի կողմից արդիականացված սանհանգույցների դիզայնն ընտրվել է հատուկ երեխաների համար, վերանորոգման ընթացքում օգտագործվել են բացառապես բնական նյութեր: Ֆասթ Բանկի ուշադրության կենտրոնում են եղել նաև թատրոն այցելող մանկահասակ երեխաների մայրերը՝ հատկացվել է առանձնացված սենյակ կերակրող մայրերին:
Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնի սանհանգույցները վերջին անգամ վերանորոգվել էին 2002 թվականին: Թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի խոսքով՝ սանհանգույցները թատրոնի ամաչելու վայրն էր, թեև 20 տարի առաջ վերանորոգվել էին, բայց շարունակվել էր պահպանվել խորհրդային տարիներից եկած ասիական ոճը, չկար տաք ջուր, սանիտարահիգիենիկ պայմաններ․ «Թատրոնը մշտապես փոխում էր իր դեմքը, բերում էր նոր տեխնիկա, փոխվում էր դահլիճը, սրահը, ամեն ինչ դառնում էր ավելի ժամանակակից, բայց սանհանգույցները մնում էին նախորդ դարում։ Համագործակցության, մեկենասության մասին խոսում եմ երևի վերջին երեսուն տարին: Եվ լավագույն օրինակը հիմա ցուցաբերում է Ֆասթ Բանկը: Երբ բիզնեսը և մշակույթը համագործակցում են և միասին են շարժվում, շահում են երկուստեք: Ես շատ ուրախ եմ, որ Ֆասթ Բանկն այսքան մեծ ուշադրություն է դարձնում մշակույթի օջախներին: Սա խոսում է Ֆասթ Բանկի բարձր մակարդակի մասին, մտածողության մասին, որը չի սահմանափակվում զուտ բանկային գործունեությամբ, այլ հասկանում է, թե ինչքան կարևոր է, որ մեր երկիրը լինի հրապուրիչ բոլոր ասպարեզներում», - ասել է նա:
Ֆասթ Բանկը՝ որպես սոցիալապես պատասխանատու ընկերություն, մշտապես դիտարկում և աջակցում է մշակութային վայրերի խնդիրները և շարունակելու է խոշորացույցի տակ պահել դրանք: Ֆասթ Բանկի կողմից մշակութային նախագծերին աջակցությունը պարբերական բնույթ է կրում և Բադալյանների ընտանիքին պատկանող ընկերությունների խմբի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարևոր մաս է:
Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված
է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև բանկի հավելվածը։ Ֆասթ բրենդն այս տարի տոնել է ստեղծման
30-ամյակը:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
592 դիտում
18:35 12-03-2024
Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները
2416 դիտում
09:24 21-05-2024
Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են «Բոհեմ» թատրոնի ենթակառուցվածքները (տեսանյութ)
Այս բաժնից
607 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
490 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
310 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը