211652_close_icon
views-count904 դիտում article-date 19:00 12-11-2024

Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը Հունգարիայի ՆԳ նախարարի հրավերով Բուդապեշտում է

Հունգարիայի Ներքին գործերի նախարար Շանդոր Պինտերի հրավերով Հայաստանի Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը Բուդապեշտում է։

Նոյեմբերի 11-ին Հունգարիայի ՆԳ նախարարի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են կադրերի վերապատրաստման, կրթական ոլորտում փոխգործակցության ամրապնդման, կոնկրետ ուղղություններով փորձի փոխանակման, ինչպես նաև այլ ոլորտներում համագործակցության ընդլայնման վերաբերյալ հարցեր։

Վահե Ղազարյանը ներկայացրել է Հայաստանի ՆԳ նախարարության բարեփոխումների ընթացքը՝ ընդգծելով ենթակա ծառայություններում արձանագրված ձեռքբերումները։

Անդրադառնալով Հունգարիայի ՆԳ նախարարության առջև դրված խնդիրներին՝ Շանդոր Պինտերը ներկայացրել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարության, քաղաքացիների նույնականացման և տվյալների բազաների հետ աշխատանքի վերաբերյալ մանրամասներ։

Վահե Ղազարյանը հետաքրքրվել է քաղաքացիների նույնականացման, տվյալների բազաներում տեղեկատվության մուտքագրման և վերահսկման գործիքակազմով։

Շանդոր Պինտերը պատրաստակամություն է հայտնել հարկ եղած դեպքում կազմակերպել փորձի փոխանակում և դասընթացներ:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու և ամրապնդելու երկկողմ համագործակցությունը։

Նմանատիպ նյութեր