751 դիտում
17:50 13-11-2024
Թեև Ադրբեջանի սահմանադրությունը տարածքային պահանջներ պարունակում է ՀՀ-ի նկատմամբ, բայց մենք այն փոխելու հարց չենք բարձրացնում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ). Tert.am
Ադրբեջանի պնդումները, թե ՀՀ Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ Ադրբեջանից, հիմնվում է այն փաստի վրա, թե ՀՀ Սահմանադրության նախաբանում կա ընդհանրական հղում Անկախության հռչակագրին, որտեղ հիշատակվում է ԼՂ-ի մասին: Այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«ՀՀ սահմանադրական դատարանը 2024թ-ի սեպտեմբերի 26-ին կայացրած որոշման մեջ արձանագրել է, որ Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրին հղումը վերաբերում է հռչակագրի բացառապես այն դրույթներին, որոնք իրենց բառացի ամրագրումն են ունեցել Սահմանադրության հոդվածներում: ՀՀ Սահմանադրությունը որևէ դրույթ ԼՂ-ի մասին ո՛չ ուղղակի, ո՛չ էլ անուղղակի, չի պարունակում:
Անկախության հռչակագրի և Սահմանադրության միջև գոյություն ունի հստակ աստիճանակարգային տարբերություն: Եթե Անկախության հռչակագիրը ընդունվել է Հայկական ԽՍՀ ԳԽ-ի՝ որպես ԽՍՀՄ կազմում գտնվող 15 միութենական հանրապետություններից մեկի պետական մարմնի կողմից, ապա Սահմանադրությունը ընդունվել է ՀՀ-ի՝ միջազգայնորեն ճանաչված անկախ պետության ինքնիշխան ժողովրդի կողմից:
Անդրադառնալով Ադրբեջանի սահմանադրությանը, Փաշինյանն ասաց. «Ադրբեջանի սահմանադրության նախաբանը հղում է պարունակում 1991 թ.-ի հոկտեմբերի 18-ին ընդունված սահմանադրական ակտին: Այն իր հերթին հղում է անում 1918 թ.-ի մայիսի 28-ին ընդունված Ադրբեջանի առաջին հանրապետության անկախության հռչակագրին, որն իր հերթին արձանագրում է, որ Ադրբեջանի առաջին հանրապետությունը ներառում է Արևելյան ու Հարավային Անդրկովկասը:
1919 թ.-ի նոյեմբերին Ադրբեջանի Հանրապետությունը Անտանտին է ներկայացրել իր վարչատարածքային քարտեզը, համաձայն որի, Ադրբեջանի կազմում ընդգրկված են ՀՀ Սյունիքի, Վայոց ձորի մարզերն ամբողջությամբ, ինչպես նաև Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու, Շիրակի մարզերի տարածքները` մասամբ: Եթե ընդհանուր առմամբ վերցնենք՝ Հայաստանի այսօրվա տարածքի շուրջ 60%-ը»,- նշեց Փաշինյանը։
Նա ընդգծեց, որ Ադրբեջանի սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում ՀՀ տարածքների նկատմամբ:
«Այսպիսով, այս հղումներով ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանի սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ ընդդեմ Հայաստանի Հանրապետության։ Հայաստանի Հանրապետությունը, սակայն, Ադրբեջանի սահմանադրությունը փոխելու հարց չի բարձրացնում երկու պատճառով։ Նախ՝ նման պահանջը փակուղի կմտցնի Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը, և երկրորդ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցված մասում կա հոդված, որը արձանագրում է՝ կողմերը չեն կարող հղում անել իրենց ներքին օրենսդրությանը՝ արդարացնելու համար սույն պայմանագրի իրագործման ձախողումը։
Խաղաղության պայմանագրի համաձայնեցված մասի մեկ այլ հոդվածում ասվում է, որ կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, միմյանց նկատմամբ չունեն տարածքային պահանջներ և պարտավորվում են ապագայում ևս նման պահանջներ չառաջադրել։ Ի՞նչ է բխում սրանից, որը ես ուզում եմ հաջորդ կետով ձևակերպել։
Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ խաղաղության պայմանագիրը ստորագրվելուց հետո պետք է վավերացվի խորհրդարանում, սա պարտադիր պայման է։ Դրանից առաջ կառավարությունը պարտավոր է պայմանագիրն ուղարկել Սահմանադրական դատարան՝ դրա համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը ստուգելու համար։
Եթե Սահմանադրական դատարանը որոշի, ինչը սեպտեմբերի 26-ի որոշումից հետո, իհարկե, քիչ հավանական է, որ խաղաղության պայմանագրի տեքստը չի համապատասխանում Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետությունը կարող է նախաձեռնել սահմանադրական փոփոխություններ, որովհետև մենք ընտրություն պետք է ունենանք, ստորագրել ենք խաղաղության պայմանագիր, Սահմանադրական դատարանը, եթե ասել է՝ չի համապատասխանում, դա արդեն քաղաքական ընտրության հարց է։
Եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ խաղաղության պայմանագրի տեքստը համապատասխանում է Հայաստանի Սահմանադրությանը, այն կանցնի վավերացման գործընթաց երկրի Ազգային ժողովում։ Սրանից էլ բխում է հետևյալը, որ Հայաստանի գործող Սահմանադրության 5-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի և օրենքների նորմերի միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը։
Այսպիսով, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը խորհրդարանում վավերացվելուց հետո կստանա գերակա իրավաբանական ուժ Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի նկատմամբ, ինչը հայելային վերաբերւում է նաև Ադրբեջանին: Սա է նաև պատճառը, որ մենք Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարց չենք բարձրացնում և նույն տրամաբանությամբ կարծում ենք, որ ՀՀ սահմանադրության փոփոխության կարիք չկա»:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1183 դիտում
21:28 10-12-2024
Սահմանադրության դրույթները տարածքային պահանջներ չեն պարունակում հարևան երկրների նկատմամբ․ Փաշինյան
Այս բաժնից
706 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
574 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
532 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին