2230 դիտում
10:26 15-11-2024
Խոշոր ավտովթար՝ Երևանում․ «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհին՝ դեռևս շահագործման չհանձնված հատվածում, ճակատ ճակատի բախվել են «Mazda»-ն և «Subaru»-ն․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ նոյեմբերի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։50-ի սահմաններում Բաբաջանյան փողոցից դեպի «4-րդ գյուղ» տանող նորակառույց, բայց դեռ շահագործման չհանձնված ավտոճանապարհին, ճակատ ճակատի բախվել են «Mazda» և «Subaru» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Ռաֆիկ Վարդանյանն ու Իսպիր Աղաջանյանը։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին։
Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված ճանապարհահատվածը դեռևս չի հանձնվել շահագործման, քանի որ ամբողջական կառուցված չէ, բայց մեծ թվով վարորդներ Բաբաջանյան փողոցից հեռացրել են բետոնե արգելապատնեշներն ու երթևեկում են։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+