3409 դիտում
20:29 16-11-2024
Ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Mercedes»-ն ու «Nissan Altima»-ն․ «Nissan»-ի վարորդի համար դեպքի վայր ժամանած մի «սափրագլուխ» «առյուծ էր կտրում» միչև այն պահը, երբ ժամանեցին պարեկները ու տեղում դարձավ «խոնարհ հարս»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։40-ի սահմաններում Մազմանյան փողոցում՝ «Գարաժ մոլ»-ի հարևանությամբ, բախվել են 51-ամյա Մագթաղինե Մ․-ի վարած «Nissan Altima» մակնիշի և Արցախի Հանրապետության քաղաքացի 29-ամայ Սերգեյ Դ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Nissan»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ կանաչ զանգվածի վրա։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ 1 հոգի դեմքի հատվածում վնասվածքներ է ստացել ու դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկները փորձում էին նրան տեղափոխել հիվանդանոց, սակայն նա հրաժարվեց։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Վարդան Մարտիրոսյանն ու Տարոն Ներսիսյանը։
Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։
Դեպքի վայրում մի «սափրագլուխ» աքլորանում էր ու ասում էր, որ «ոչ ոք իրավունք չունի իմ ավտոն նկարելու, էդ ավտոն նկարում եք, որ տանեք փողով ծախեք» ու փորձում էր «Nissan»-ի վրայից հանել համարանիշները, իսկ մի պահ էլ փակում էր համարանիշները, որպեսզի չնկարվի։
Դեպքի վայր ժամանած պարեկներին տեսնելով՝ «սափրագլուխը» դարձավ «խոնարհ հարս» ու քթի տակ ինչ-որ անհոդաբաշխ, անհասկանալի բառեր էր ասում։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այդ «խոնարհ հարս» դարձած սափրագլուխը Երևանի բնակիչ 55-ամյա Արմեն Մանուչարյանն է, ով հետագայում գուցե հետևություններ անի, որ լրագրողը իր աշխատանքն է կատարում, իսկ իր նմանները չպետք է փորձեն խոչընդոտել լրագրողի աշխատանքը։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 107+
107+