1534 դիտում
12:50 17-11-2024
Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են «Mercedes»-ն ու «VAZ 2109»-ը․ ավտոմեքենաները հայտնվել են երթևեկելի գոտուց դուրս․ օպերատիվ են գործել պարեկներն ու շտապօգնության բժիշկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ նոյեմբերի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 09։10-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 41 կմ հատվածում բախվել են «Mercedes» և «VAZ 2109» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով հայտնվել են երթևեկելի գոտուց դուրս։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի, վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Գարիկ Մովսիսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Մերուժան Հովհաննիսյանն ու Սարգիս Բարսեղյանը։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն։
Պարեկային ծառայությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։
Լուսանկարները՝ Եղիշե Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+