211652_close_icon
views-count1087 դիտում article-date 11:27 18-11-2024

Արտակարգ իրավիճակ՝ Երևանում․ կոյուղատարերի խցանման հետևանքով կեղտաջրերը ողողում են փողոցը և լցվում սեփական տներ ու ավտոտնակներ․ «Վեոլիա ջուր»-ը միայն կեղծ խոստումներ է տալիս․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն 10 օրից ավելի է՝ Մարգարյան 2-րդ նրբանցքի կոյուղու հարցը չի լուծվում ու կեղտաջրերը լցվում են փողոց, սեփական տներ, ավտոտնակներ։

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում բնակիչները, ովքեր չցանկացան տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․

«Արդեն 10 օր է այս անմարդկային պայմաններում ենք ապրում։ Անցած շաբաթ օրը մոտեցան, ասեցին, որ իրանց տեխնիկայով կգան, կմաքրեն։ Արդյունքում՝ չեկան։ Հիմա էնքան ծայրահեղ ա վիճակը, որ կեղտաջրերը դուրս են տալիս տների «տրապներից»։ Առավոտ, իրիկուն այստեղով քայլել չի լինում։ Ստիպված մենք ենք մեր ուժերով դիտահորը բացել ու մաքրել, բայց պետք է ընդհանուր կոյուղագծերը մաքրվի, քանի որ խցանվել է։ Ամեն ամիս փակվում է, գրել են, որ պետք է հիմնանորոգեն, բայց ոչ մի արդյունք։ Գնացել ենք «Վեոլիա ջուր» ասել են, գնացեք, ձեր հետևից տեխնիկա ենք ուղարկում մաքրի, բայց այդպես էլ «աչքներս ջուր կտրեց» սպասելով։ Խնդրում ու պահանջում ենք, որ քանի այս ամենը համաճարակի բռնկման ու տարածման պատճառ չի դարձել, գան, մաքրեն ու ձեռնամուխ լինեն նոր կոյուղատարի կառուցման գործին»։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր