211652_close_icon
views-count28506 դիտում article-date 23:41 20-11-2024

Ավտովթար՝ Երևանում. բախվել են հրդեհի վայր կանչով մեկնող շտապօգնության ավտոմեքենան ու «Lexus»-ը. օպերատիվ են գործել Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:40-ի սահմաններում Սեբաստիա և Կուրղինյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 53-ամյա Սերժիկ Գ.-ի վարած՝ Երևանի 103 շտապօգնության հաշվեկշռում հաշվառված «Toyota» մակնիշի շտապօգնության և 19-ամյա Համբարձում Թ.-ի վարած «Lexus» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Դավիթ Ղազարյանն ու կրտսեր պարեկ Պետրոս Գալստյանը։

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ շտապօգնության ավտոմեքենան կանչով մեկնում էր հրդեհի վայր։

Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր