211652_close_icon
views-count1063 դիտում article-date 21:53 22-11-2024

Անահիտ Ավանեսյանը եղել է Գյումրու ծննդատան նոր մասնաշենքում և հետևել շինարարական աշխատանքների ընթացքին

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Գյումրի կատարած աշխատանքային այցի ընթացքում եղել է Գյումրու ծննդատան նոր մասնաշենքում և հետևել շինարարական աշխատանքների ընթացքին։

Ծննդատունը կառուցվում է գործարար Վարդան Սրմաքեշի ստեղծած հիմնադրամի միջոցներով։ Հիմնադրամը շուտով կավարտի պայմանագրով նախատեսված աշխատանքների իր մասը, ծննդատան շինարարության շարունակությունը կիրականացվի պետական միջոցներով։

Անահիտ Ավանեսյանը շինաշխատանքների ժամկետների վերաբերյալ տվել է հանձնարարականներ։

Շրջայցին մասնակցել է Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը։

Նախարարը շրջել է Գյումրու բուժկենտրոնում, վիրաբուժական բաժանմունքի ընթացիկ նորոգման աշխատանքների վերաբերյալ արել նկատառումներ և տվել առկա խնդիրները վերացնելու հանձնարարական։

Նախարարն այցելել է նաև Գյումրու թիվ 1 պոլիկլինիկա, որն արդեն ՀՀ ԱՆ Գլոբալ հիմնադրամի աջակցությամբ ունի շարժական թվային նոր ռենտգեն սարք։ Այն էականորեն կբարելավի ԱԱՊ օղակի կողմից տրամադրվող սքրինինգային, ախտորոշիչ և բուժական ծառայությունների հասանելիությունը և որակը։

Այն կսպասարակի տարածքի 13 973 հազար բնակչությանը։

Նմանատիպ նյութեր