15466 դիտում
15:18 28-11-2024
Արտակարգ իրավիճակ՝ Սասունիկ գյուղում. վարչապետը գյուղացիներին հայտնել է, որ Կառավարությունը ֆինանսավորել է, փոխարենը, ըստ գյուղացիների, կեղտաջրերը հոսում են խմելու ջրի համար նախատեսված տեղով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն մի քանի օր է՝ SHAMSHYAN.com-ը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի բնակիչներից, ովքեր իրենց մտահոգությունն են հայտնում, որ դիտահորից դուրս թափվող կեղտաջրերը տևական ժամանակ է՝ հոսում և լցվում են խմելու ջրի համար նախատեսված տարածքում:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչենրն ասում էին.
«30 տարի է՝ այս խնդիրը կա, 30 տարի է՝ պատկան մարմիններին տեղեկացնում ենք: Անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ այցելեց մեր գյուղ, նրան ասացինք, որ էս խնդիրը կա, վարչապետն էլ մեզ ասաց, որ Կառավարությունը ֆինանսավորել է ու անգամ զարմացավ, որ ֆինանսավորումից հետո հարցը չի լուծվել:
Ստացվում է՝ Կառավարությունը ֆինանսավորել է, բայց պատասխանատուները ոչինչ չեն ձեռնարկել:
Հիմա չգիտենք՝ վարչապետի խոսքը չանելու համար արդյոք որոշ մարդիկ պատասխանատվության կենթարկվեն, անգամ աշխատանքից կհեռացվեն, չգիտենք, բայց դա մեզ այդքան էլ չի հետաքրքրում: Մեզ մտահոգում է, թե երբ է ի վերջո խնդիրը լուծվելու:
Ամբողջ կեղտաջուրը հոսում, հասնում է խմելու ջրի համար նախատեսված հատված, որտեղով խմելու ջրի ջրատարն է անցնում և մենք ունենք լուրջ կասկածներ, որ կեղտաջուրը խառնվում է խմելու ջրի հետ, քանի որ ամռանը դեպքեր են եղել, երբ երեխաները թունավորվել են:
Հիմա գոնե Արագածի մարզպետարանը հետևողական լինի և պարտավորեցնի «Վեոլիա ջրին», որ չարիքը վերացնեն, թե չէ մենք զանգում ենք «Վեոլիա ջուր», մեզ ասում են՝ մեր գործը չի. բա եթե ձեր գործը չի, ինչո՞ւ են ժողովրդից գումար գանձում. մենք էլ կանոնավոր վճարումներն անում ենք, բայց փոխարենը ականատես ենք լինում նման վիճակի:
Կուզենք նաև վարչապետն անձամբ հետևողական լինի և մեղավորներին մինչև պատժելը պարտավորեցնի, որպեսզի իր ասած խոսքը օր առաջ կատարեն»:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+