211652_close_icon
views-count6219 դիտում article-date 17:47 02-12-2024

AMIO Mobile․ 2024-ի լավագույն մոբայլ հավելվածը` ըստ Armenian Digital Awards-ի

AMIO Mobile-ը ճանաչվել է Armenian Digital Awards 2024 մրցանակաբաշխության «Տարվա հավելված» անվանակարգի հաղթող։

Ամիօ բանկը կարևորում է իր հաճախորդների համար բանկային գործարքների հեշտ և արագ հասանելիությունը, այդ պատճառով շարունակաբար զարգացնում և կատարելագործում է AMIO Mobile հավելվածը:

Մրցանակաբաշխության անվանակարգերում հաղթողների ընտրությունը տեղի է ունեցել Armenian Digital Awards-ի պաշտոնական կայքում` բոլորին հասանելի, բաց քվեարկության և փորձառու ժյուրիի միջոցով։

Հիշեցնենք AMIO Mobile-ի բազմաթիվ հնարավորություններից մի քանիսի մասին.

• ՀՀ դրամով անվճար թվային քարտ, որը կարող եք ստեղծել միանգամից հավելվածում և կցել Apple Pay/Google Pay-ին (քարտն անվճար է ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար)։  Թվային քարտն ակտիվանում է անմիջապես քարտի ստեղծումից հետո և տրամադրվում է PIN կոդ:
• Շահավետ օնլայն ավանդի, հաշվի, կուտակային հաշվի և պարտատոմսերի ձևակերպում։
• Արագ վճարումների և փոխանցումների հնարավորություն։
• Արագ դրամական փոխանցումների ստացում քարտին/հաշվին մի քանի րոպեում և շատ ավելին։

Առաջիկայում AMIO Mobile-ում սպասվում են բազմաթիվ նորություններ, որոնք կուրախացնեն բանկի հաճախորդներին:

Եթե դեռ չեք փորձարկել AMIO Mobile հավելվածը, ապա ներբեռնե՛ք այստեղից՝ App Store, Google Play

Ամիօ բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Նմանատիպ նյութեր