211652_close_icon
views-count1006 դիտում article-date 22:56 05-12-2024

Թունիսը կոչ է արել աջակցել Սիրիայի ինքնիշխանության պահպանմանը

Թունիսը խստորեն դատապարտել է Սիրիայի հյուսիսում գրոհայինների իրականացրած ահաբեկչական հարձակումները և կոչ արել միջազգային հանրությանը աջակցել երկրին՝ իր ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանման հարցում։ Փոխանցում է Tert.am-ը։

Այս մասին ասվում է Թունիսի ԱԳՆ հայտարարության մեջ։

«Թունիսի Հանրապետությունն իր լիակատար համերաշխությունն է հայտնում Սիրիայի Արաբական Հանրապետությանը և միջազգային հանրությանը կոչ է անում աջակցել այս եղբայրական երկրին, որպեսզի նա պահպանի իր ինքնիշխանությունը, իր ժողովրդի անվտանգությունը, կայունությունն ու տարածքային ամբողջականությունը»,- ասված է Թունիսի ԱԳՆ հայտարարության մեջ:

Ըստ վերջին տեղեկությունների՝ զինյալները գրավել են Սիրիայի մեծությամբ չորրորդ խոշոր քաղաքը՝ Համան, և մտադիր են գրոհել Հոմսը:

Նմանատիպ նյութեր