60163 դիտում
09:22 06-12-2024
Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ «Opel Zafira»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին․ բժիշկները արձանագրել են վերջինի մահը․ ժամանել են ՊԾ Երևանի գնդի և Կոտայքի մարզի գումարտակի հրամանատարները․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։40-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 43-ամյա Համլետ Հ․-ն իր վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով Աճառյան փողոցում, Կոտայքի մարզից դեպի Երևան ընթանալիս, Երևանի մուտքի մոտ վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Խսախանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։
Ժամանել է նաև նույն գնդի 4-րդ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանը։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի և օրվա պատասխանատու, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ։
Տեղում պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել, ոչ թե Կոտայքի մարզում, այլ Երևան քաղաքի վարչական տարածքում։
Վրաերթի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Ադամյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի և քննիչ Նարեկ Ստեփանյանի գլխավորությամբ։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի, բաժնի պետի տեղակալ Սերգեյ Մամիկոնյանի գլխավորությամբ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհը եղել է չլուսավորված, բացակայում էր արտաքին լուսավորությունը, անգամ դրա համար նախատեսված սյուները չկային։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 78+
78+