97364 դիտում
21:43 10-12-2024
Կրակոցներ՝ Երևանի Սարալանջի փողոցում. Արաբկիրի ավագ դատախազը, վտանգելով իր կյանքը, փորձել է կանխել կրակողի փախուստը․ ժամանել է Երևանի քրեական ոստիկանության պետը․ դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճ և «բոթաս»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 20։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սարալանջի փողոցում մի խումբ անձանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի քրեական վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի պաշտոնակատար Ռուբեն Դավթյանի, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի բաժնի պետ Հարություն Անոյանի և մարդու և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների բաժնի պետ Ռոման Խլխաթյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գնդի հրամանատարի տեղակալ Լևոն Մանուկյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու պարեկները նշված վայրում հայտնաբերել են «Մակարով» տեսակի ատրճանակից արձակված 1 պարկուճ և տղամարդու աջ ոտքի մարզական կոշիկ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայրում, երբ կրակոցներ են հնչել, այդ պահին նշված վայրով անցնող Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ավագ դատախազը, վտանգելով իր կյանքը, իր ավտոմեքենան կանգնեցնում է ռուսական համարանիշներով ավտոմեքենայի առաջ, որի միջից էլ օպերատիվ տեղեկություններով հենց կրակոցներ են արձակվել, որպեսզի նա չդիմի փախուստի, սակայն վարորդը, ով երիտասարդ տղա էր, ավտոմեքենան քշեց ոչ միայն դատախազի, այլև իր ուղղությամբ և երբ հորդորում էր, որպեսզի դեպքի վայրից չհեռանա, նա դիմեց փախուստի։ Փախուստի են դիմել նաև ևս 2-3 ավտոմեքենաներ։ Նշված ավտոմեքենաներից երկուսի համարանիշներն արդեն իրավապահներն ունեն, սակայն այս պահին նախաքննության շահերից ելնելով որոշ մանրամասներ չենք հայտնում։
Ոստիկանությունը պարզում է նաև՝ արդյոք վիճաբանության և կրակոցների հետևանքով վիրավոր կամ վիրավորներ կան, թե ոչ։
Այս պահին տարածքը ՊԾ Երևվան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի հրամանատարի տեղակալ Արտակ Մանուկյանը, նույն վաշտի պարեկ Գոռ Հովհաննիսյանը սահմանազատել են և սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի խումբը։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 209+
209+