211652_close_icon
views-count30965 դիտում article-date 11:58 14-12-2024

Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ Նիզամի գյուղի ճանապարհին «Mercedes»-ը մի քանի պտույտ շրջվելով հայտնվել է դաշտում․ 3 վիրավորներից 2-ը Հնդկաստանի քաղաքացիներ են․ ավտոմեքենան վերածվել է մետաղե ջարդոնի․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Դեկտեմբեր 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ ժամը 23։00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 40-ամյա Գևորգ Ա․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Մասիս-Էջմիածին ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում՝ Նիզամի գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի ձախ, մի քանի պտույտ շրջվել և հայտնվել դաշտում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գևորգ Ա․-ն և ուղևորներ, Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիներ 31-ամյա Վենգատեսա Վիրասամինն ու 27-ամյա Ռիզվանը (ում ամբողջական տվյալները ճշտվում են) մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Դեպքի վար են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ օրվա պատասխանատու, վաշտի հրամանատարի տեղակալ Սահակ Թադևոսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Խորեն Գեղամյանն ու Գոռ Սիմոնյանը։

Վթարի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային  քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի որոշմամբ մետաղե ջարդոնի վերածված ավտոմեքենան տեղափոխվել է  ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+

Նմանատիպ նյութեր