4075 դիտում
16:40 21-12-2024
Ո՞ւր է նայում Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, երբ իր ղեկավարած մարզի՝ ավտովթարներով հարուստ հատվածում ապօրինի շինություն են կառուցում՝ ճանապարհը դարձնելով ավելի վտանգավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երևան-Գյումրի ավտոճանապարհ ի Աշտարակից դեպի Եղվարդ տանող հատվածում՝ Մ6 ճանապարհին՝ Նոր Երզնկա կամարի մոտ հաճախակի են տեղի ունենում ճանապարհատրանսպորտային պատահարներ, այդ թվում՝ ողբերգական, ու ամեն անգամ պատասխանատուները խոստանում են, որ խնդիրը կլուծեն, որի մեջ է մտնում նաև ճանապարհի լայնացումը, մինչդեռ այսօր արդեն ականատես ենք լինում, որ ճանապարհի լայնացման փոխարեն այն ինչ-որ անձի կողմից բետոնապատվել է, դրվել են երկաթե սյուներ ու այդ ամենը ոչ ավել, ոչ պակաս՝ ճանապարհի հաշվին, մինչդեռ մասնագետները նշում են, որ նման տեղերում շենք-շինություններ կառուցելու համար պետք է տարածքը 17 մետր հեռավորության վրա լինի, սակայն այս պարագայում, ինչպես ժողովուրդն է ասում «խիարը թարս է բուսնել»:
Արդյոք Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը տեղյակ է, որ իր ղեկավարած մարզի վտանգավոր ճանապարհներից մեկի հատվածում ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելու փոխարեն էլ ավելի վտանգավոր իրավիճակ են ստեղծվել:
Միթե մարզպետը տեղյակ չէ, որ ճանապարհաշինարարական աշխատանքները վերջին տարիներին վարչապետ Նիկոլ Փաշինյանի անմիջական հսկողության տակ են և որ հենց Կառավարության օժանդակությամբ է, որ Հանրապետությունում բազմաթիվ ճանապարհներ են վերանորոգվել, ստեղծվել նորերը, իսկ իր ղեկավարած մարզում վտանգավոր ճանապարհներից մեկում լրիվ սարքել են «աջափսանդալ»:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այսօր Աշտարակ խոշորացված համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանի հանձնարարականով՝ քաղաքապեարանի համապատասխան վարչությունից ժամանել են դեպքի վայր ու պարզել են, որ այն ապօրինի է ու արդեն ձեռնամուխ են եղել գործին հետագայում իրավական ընթացք տալու համար:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+