211652_close_icon
views-count799 դիտում article-date 17:42 21-12-2024

Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»

Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է ՔՊ-ից հեռացված, ներկայումս անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը՝ քրեական վարույթ հարուցել նամակագրության, հեռախոսային խոսկացությունների և հաղորդկացության այլ ձևերի գաղտնիությունը ապօրինի խախտվելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է «Ազատությունը»։

Հակակոռուպիցոն կոմիտեի քննիչն իր մերժման մեջ նշել է, թե փաստաբանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ չի նախաձեռնվել, քանի որ «չի փաստվել այնպիսի դեպք կամ գործողություն կամ անգործություն, որին ողջամտորեն կարող է տրվել Քրեական օրենսգրքով նախատեսված որևէ արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական»։

Ըստ քննիչի՝ քրեական վարույթ չնախաձեռնելու օրինականությունը հաստատվել է հսկող դատախազի կողմից։

Հովիկ Աղազարյանի փաստաբան Հակոբ Ճարոյանը քննիչի այս որոշումն աբսուրդ է որակում և պատրաստվում է այն բողոքարկել։

Նմանատիպ նյութեր