Դավիթ Խուդաթյանը շնորհավորել է Էներգետիկի օրվա կապակցությամբ
ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեսբուքի իր էջում շնորհավորել է էներգետիկներին՝ Էներգետիկի օրվա կապակցությամբ․
«Հարգելի՛ էներգետիկներ,
Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Էներգետիկի օրվա կապակցությամբ:
Հենց դուք եք ապահովում մեր երկրի էներգետիկ անվտանգության հիմքերը՝ աշխատելով մեծ նվիրումով ու պատասխանատվությամբ:
Այսօրվա արագ զարգացող աշխարհում էներգետիկայի դերը կարևորագույն նշանակություն ունի և մեր համատեղ աշխատանքի արդյունքում պետք է կարողանանք հաղթահարել բոլոր մարտահրավերները և շարժվել դեպի կայուն ու զարգացած էներգետիկ ապագա:
Էներգետիկ ոլորտն այսօր մեր տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկն է։
Հանրապետության էներգետիկ անվտանգության ու անկախության մակարդակի բարձրացումը մեր գերակա խնդիրն է:
Կրկին շնորհավորում եմ ձեզ՝ մաղթում առողջություն, ուժ և անսպառ էներգիա»: