211652_close_icon
views-count910 դիտում article-date 13:55 24-12-2024

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուի ընտրության համար ձևավորվող մրցութային խորհրդի անդամ է նշանակվել Արուսյակ Ջուլհակյանը

ՀՀ ԱԺ խորհուրդը ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի նախագահությամբ դեկտեմբերի 24-ին գումարել է արտահերթ նիստ:

Քննարկման արդյունքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուի ընտրության համար ձևավորվող մրցութային խորհրդի անդամ է նշանակվել Արուսյակ Ջուլհակյանը: Նրա թեկնածությունն առաջադրել էր ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, իսկ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից թեկնածուների առաջարկներ չեն եղել:

Նմանատիպ նյութեր