211652_close_icon
views-count1063 դիտում article-date 22:34 24-12-2024

Եթե Փաշինյանը ճիշտ է, ստացվում է, որ ՀՀ իշխանությունները, այդ թվում ինքը կատարել են բյուջետային միջոցների կանխամտածված վատնում, դիմելու եմ դատախազություն. Մեսրոպ Առաքելյան

Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ 1994 թվականից սկսած բոլոր նախագահները, այնուհետև ինքը բանակցել են Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանին, գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

«Մի քանի տասնամյակ Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությանը տրամադրել է ՄԻՋՊԵՏԱԿԱՆ վարկեր՝ այդ թվում Նիկոլ Փաշինյանի իշխանության որոշումներով։

Եթե Նիկոլ Փաշինյանը ճիշտ է, ապա ստացվում է, որ Հայաստանի իշխանությունները, այդ թվում ինքը կատարել են բյուջետային միջոցների կանխամտածված վատնում։

Առաջիկայում այս հարցով դիմելու եմ դատախազություն։

Հուսով եմ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչող և Արցախի Հանրապետությանը միջպետական վարկ տրամադրող Նիկոլ Փաշինյանները ահագին ասելիք կունենան»,- գրել է նա։

Նմանատիպ նյութեր