211652_close_icon
views-count28448 դիտում article-date 10:51 25-12-2024

Երևանում «Porsche Cayenne»-ը բախվել է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի տնկած ծառին ու հայտնվել տան պարսպի մոտ. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:40-ի սահմաններում Երևանի բնակիչ 35-ամյա Կարինե Վ.-ն իր վարած «Porsche Cayenne» մակնիշի ավտոմեքենայով Ավան վարչական շրջանում՝ Մ. Բաբաջանյան փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել թիվ 1 տան մոտ գտնվող ծառին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Կարինե Վ.-ն հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:  

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարաության փրկարար ծառայության Երևանի թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական:  

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկնեերը՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ:  
Տարածքը սահմանազատել են պարեկները:

Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից  ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Արթուր Ադամյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի և քննիչ Վարդան Բաղդասարյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:  

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «Porsche»-ը բախվել է այն ծառին, որը տնկել էր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Ավտոմեքենան հայտնվել է տան պարսպի մոտ:

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+

Նմանատիպ նյութեր