211652_close_icon
views-count14101 դիտում article-date 15:21 25-12-2024

Ժողովրդին հայտնի Աերացիայի կամուրջը օրեր անց կբացվի. Կառավարության ֆինանսավորմամբ «Պրետոր» ՍՊԸ-ն ոչ թե վերանորոգեց, այլ զրոյից կառուցեց նոր ու անվտանգ կամուրջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

ՀՀ կառաարության ֆինանսավարոմամբ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատվերով «Պրետոր» ՍՊԸ-ն, կարելի է ասել, Երևան Արարատի մարզին կապող Գեղանիստ-Գետափնյա, կամ՝ ժողովրդին հայտնի Աերացիայի կամուրջը հիմնովին վերանորոգվել է:

Այն վթարային էր դարձել երկար ժամանակ, ինչն էլ վտանգ էր ներկայացնում տրանսպորտային միջոցների և հետիոտների համար:  

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ դեկտեմբերի 25-ին, «Պրետոր» ՍՊԸ-ի աշխատակիցները, ովքեր երկար տարիների փորձ ունեն ճանապարհաշինարարության ոլորտում, կարելի է ասել ավարտին են հասցրել գործի մեծ մասը:  

Արդեն կատարվել են ասֆալտապատման աշխատանքները, այսօր էլ արդեն կամրջի երկաթե սյուներն ու արգելապատշներներն են տեղադրվում:  

Առաջիկա օրերին «Պրետոր» ՍՊԸ-ն իր կողմից նաև կատարելու է գծանշումներ, որից հետո կամուրջն ամբողջությամբ կշահագործվի:  

Ֆոտոլրագրողի հետ զրույցում կարջի հարևանությամբ ապրող քաղքացիները նշում էին.

«Հալալ է այն ընկերությանը (հավանաբար նկատի ունեն «Պրետոր» ՍՊԸ-ին, որը կատարում է կամուրջների և ճանապարհների կառուցում, հիմնանորոգում և նորոգում, ինչպես նաև բոլոր տեսակի կոմունիկացիաների կառուցում, գազ, ջուր, կոյուղի 6.10.35.110 կվ գծերի կառուցում, արտաքին լուսավորություն, իսկ ՍՊԸ-ն հիմնադրվել է 2021 թվականից) ու հիմա, անգամ շաբաթ կիրակի օրերին, ականատես ենք եղել, թե ինչպես են ճանապարհաշինարարները սրտացավ մոտեցում ցուցաբերում գործին ու աշխատանքները կատարում էին, մինչև մութն ընկնելը: Ինքներս ենք տեսել, որ կամուրջը ոչ թե վերանորոգվել է, այլ ստեղծվել է նորը, հիմնովին է կառուցվել. սյուներից ու ծածկից վերջացրած՝ ամենավերջին մանրուքը տեսել ենք ՝ ինչպես են մարդիկ սրտացավ անում: Ճիշտ է՝ մի քիչ երկարեց, բայց կարևորը աշխատանքները որակյալ են, ու ինչպես ժողովուրդն է ասում՝ ուշ լինի, նուշ լինի:  

Առիթից օգտվելով՝ շնորհակալություն ենք հայտնում նաև Կառավարությանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների  նախարարությանը, Երևանի քաղաքապետարանին, Արարատի մարզպետարանին, ովքեր նույնպես իրենց լուման են ունեցել նոր, ավելի որակյալ ու անվտանգ կամուրջ մեզ նվիրելու համար»:  

Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 144+
144+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր