211652_close_icon
views-count21921 դիտում article-date 18:49 25-12-2024

Ավտովթար՝ Երևանում․ Ազգային ժողովի հարևանությամբ բախվել են «Volkswagen»-ն ու «Nissan»-ը․ ավտոմեքենաներից մեկը հայտնվել է մայթին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08:10-ի սահմաններում Բաղրամյան պողոտայի և Դեմիրճյան փողոցի խաչմերուկում՝ ՀՀ Ազգային ժողովի հարևանությամբ, բախվել են 46-ամյա Կարեն Մ․-ի վարած «Volkswagen» մակնիշի և 57-ամյա Կարապետ Մ․-ի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Nissan»-ի վարորդին մարմնական վնասվածքներով տեղափոխել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Սարգիս Կիրակոսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկ Նարեկ Զոհրաբյանը և կրտսեր պարեկ Նաիրի Գաբրիելյանը։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Արթուր Ադամյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի և քննիչ Վարդան Բաղդասարյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր