211652_close_icon
views-count17552 դիտում article-date 17:58 27-12-2024

Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. ճանապարհի մերկասառույցի պատճառով բեռնատար «Gazel»-ը Աստվածընկալի ձորում կողաշրջվել և հայտնվել է ձորակում. օպերատիվ են գործել փրկարարներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16:10-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 55-ամյա Վարդգես Ծառուկյանը իր վարած բեռնատար «Gazel»-ով Երևան-Վանաձոր ավտոճանապարհից դեպի Երնջատափ գյուղ տանող՝ Աստվածընկալի ձորի հատվածում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, մոտ 7 մետր գլորվել և կողաշրջված հայտնվել ձորում:  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագգիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած «Ապարան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, հրաժարվել է հիվանդանոց մեկնել, բժիշկները նրան տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:  

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու տեղում իրականացրել հերթապահություն:  

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի և վաշտի հրամանատար Արմեն Տիգրանյանի գլխավորությամբ:  

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արթուր Մելոյանն ու Սարգիս Շահնազարյանը:  

Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ապարանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանի գլխավորությամբ:

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:  

Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակւոմ փաստաթղթեր են ձևակերպվում:  

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհին եղել է մերկասառույց և ճանապարհը սպասարկող Ճանշինը աշխատանքներ չի կատարել՝ այն աղ ու ավազով մշակելու ուղղությամբ:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+

Նմանատիպ նյութեր