211652_close_icon
views-count17851 դիտում article-date 21:58 27-12-2024

Կարբեցիներն ասում են. «Ուզում ենք հավատալ, որ մեր քաղաքապետը կշենացնի ու կծաղկեցնի նաև մեր գյուղը այնպես, ինչպես Աշտարակը». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այն, որ վերջին տարիներին Աշտարակ քաղաքում հսկայածավալ աշխատանքներ են կատարվել ու շարունակվում են մինչ օրս, գաղտնիք չէ։ Աշտարակ քաղաքում բազմաթիվ փողոցներ, անգամ նրբանցքներ ոչ միայն կապիտալ ասֆալտապատում են, այլև փոխում են իրենց դարն ապրած խմելու և ոռոգման ջրախողովակները, անցկացվում են նոր ջրատարեր, որից հետո հիմնովին վերանորոգվում են հետիոտնային անցումներ ու ճանապարհները։ Աշտարակում վերջին տարիներին ավելացել են նաև խաղահրապարակներն ու կանաչ գոտիները և այդ ամենը շնորհիվ Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանի։

Տևական ժամանակ է՝ Աշտարակը նաև դարձել է խոշորացված համայնք, որի մեջ ներառվել են մի քանի գյուղեր, այդ թվում՝ Կարբին։

Նշված գյուղն ունի նաև բազմաթիվ խնդիրներ, այդ թվում կոյուղատարերի ու մի քանի օր շարունակ Կարբիի վարչական շրջանի 1-ին նրբանցքի 5-րդ փողոցի հարևանությամբ կեղտաջրերը, դիտահորի խցանման պատճառով, դուրս էին թափվում ու անխնա հոսում մոտ 1.5 կմ։

Այդ մասին ոչ թե գյուղացիներից, այլ օրեր առաջ գիշերը, գյուղով շրջելիս, նկատում է Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը ու հաջորդ օրը առավոտյան քաղաքապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցները հատուկ տեխնիկայով բացում են խցանված դիտահորը, ինչից հետո խցանումն ամբողջությամբ վերանում է և քաղաքապետն արդեն նախատեսել է, որ գարնանը նշված փողոցում հիմնովին փոխվելու է կոյուղատարը, որից հետո կատարվելու է ասֆալտապատում։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին.

«Էն, որ Կարբին պատմական ու հայտնի գյուղ է, դա դեռ հնուց է հայտնի։ Բայց որ ԽՍՀՄ փլուզումից հետո գյուղում բազմաթիվ խնդիրներ առաջացան, դա էլ գիտենք։ Ու հիմա, երբ իմացանք, որ գյուղը մտել է Աշտարակ խոշորացված համայնքի մեջ, ճիշտն ասած սիրտներս մի քիչ կախ ընկավ, մտածում էինք՝ Աշտարակի քաղաքապետն իր քաղաքով զբաղվի, թե մեր ու մի քանի գյուղերով։ Բայց հետո տեսանք, որ մի քանի անգամ այցելել է գյուղ, ծանոթացել խնդիրներին, որոնք հնարավոր է եղել, հրատապ կարգով լուծում է տվել։ Հիմա ուզում ենք հավատալ, որ 2025 թվականին մեր գյուղն էլ այնպես կշենացնի ու կծաղկեցնի, ոնց որ Աշտարակը»։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր