25989 դիտում
10:30 30-12-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզի Գողթ գյուղում. ամառային խոհանոցում տեղադրված փայտե կաթսայի պայթյունի հետևանքով կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ դեկտեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 01:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գառնիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գողթ գյուղում պայթյուն է տեղի ունեցել և կան վիրավորներ
Ինչպս հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նմանատիպ օպերատիվ տեղեկություն ստացվել է նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակում:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Գառնիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հրաչյա Աթաբեկյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Արտակ Ասատրյանի և գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ:
Մինչ դեպքի վայր կժամանեին ոստիկաններն ու պարեկները՝ «Գառնիի բժշկական կենտրոն»-ից ոստիկանության բաժին ահազանգ է ստացվել, որ «ոտքի կոտրվածք» ախտորոշմամբ իրենք Գողթ գյուղից հիվանդանոց են տեղափոխում 2 քաղաքացու:
Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ ժամը 01:00-ի սահմաններում Գողթ գյուղի 3-րդ փողոցի տներից մեկում ամառային խոհանոցում տեղադրված փայտե կաթսայի պայթելու հետևանքով նույն տան բնակիչներ 62 ամյա Նունուֆար Մ.-ն և 33-ամյա Ստեփան Մ.-ն վնասվածքներ են ստացել, որոնք «Գառնիի բժշկական կենտրոն»-ի բուժանձնակազմը նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Դեպքի մասին ոստիկանության Գառնիի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիգրան Բաղյանի գլխավորությամբ:
Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+