211652_close_icon
views-count24502 դիտում article-date 16:41 30-12-2024

Արտակարգ իրավիճակ Կոտայքի մարզում, Արգել բնակավայրում կեղտաջրերը լցվում են մարդկանց տները՝ առաջացնելով համաճարակի վտանգ․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ,ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն մի քանի օր է՝ SHAMSHYAN.com-ը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում Կոտայքի մարզի Նոր Հաճն խոշորացված համայնքի Արգել բնակավայրի բնակիչներից, ովքեր արդարացիորեն իրենց զայրույթն են հայտնում, որ մի քանի օր է՝ գլխավոր փողոցներից մեկում մոտ 2 կմ հոսում է կեղտաջուրը ու «Վեոլիա ջուր»-ը չի բարեհաճում խնդիրը լուծել։ 

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բնակիչները նշում էին․

«4 օր ա՝ էս ահավոր վիճակն ա։ Մեռանք «Վեոլիա ջուր» զանգելով, ոչ մի դրական պատասխան։ «Վեոլիա ջուր»-ը ասում է, խնդրին տեղյակ ենք, հնարավորության սահմաններում կմոտենանք, համարելով այդքանով իրենց գործը ավարտված, մինչ դեռ ամբողջ տարածքում տիրում է գարշահոտություն, հոտը 100 մետր հեռավորությունից անգամ խեղդում է։ Հետաքրքիր է, այդ ընկերությունում մտածելու ունակություն ունեն, թե ինչ խոլերիայի վտանգ է առաջացնում այս ամենը։ «Վեոլիա ջրի» անտարբերության պատճառով գարշահոտություն ենք շնչում։ Կեղտաջուրը լցվում է բակեր, տան նկուղներ, իսկ դրա թիվ մեկ պատասխանատուն «Վեոլիա ջուրն է»։

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ բնակիչներից մի քանիսը ասում էին, որ նման խնդիր ամառն էլ է եղել ու այդ ժամանակ խոստացել էին, որ հիմնովին կոյուղատարերն ու դիտահորերը կփոխվեն, սակայն այդտեղ էլ «քամի» դուրս եկան։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 88+
88+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր