211652_close_icon
views-count1111 դիտում article-date 20:54 30-12-2024

Հայտնի են 2025-2026 թվականներին ԵԱՀԿ-ն նախագահող երկրները

Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը հաստատել է Շվեյցարիային որպես կառույցի նախագահ 2026 թվականին, իսկ առաջիկա տարում այդ գործառույթները կկատարի Ֆինլանդիան։

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ԵԱՀԿ կայքում տարածված հաղորդագրության մեջ։

ԵԱՀԿ-ում 2026-ին նախագահելու համար Շվեյցարիայի ընտրության մասին հայտարարել է գործող նախագահ, Մալթայի փոխվարչապետ և արտաքին գործերի և զբոսաշրջության նախարար Յան Բորգը։

Նշվում է, որ ԵԱՀԿ 57 մասնակից պետություններն այսպիսով արտահայտել են իրենց հավաքական հանձնառությունը՝ աջակցելու կազմակերպության հիմնական աշխատանքին աշխարհաքաղաքական մարտահրավերների ժամանակաշրջանում։

ԵԱՀԿ-ի նախագահությունը մեկ տարով վարում է ԵԱՀԿ մասնակից պետությունը, որի ԱԳ նախարարը հանդիսանում է գործող նախագահ:

Նախագահությունը համակարգում է որոշումների կայացումը և սահմանում ԵԱՀԿ առաջնահերթությունները իր պաշտոնավարման ընթացքում:

Նմանատիպ նյութեր