25476 դիտում
12:02 02-01-2025
Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Mercedes»-ն ու «Chevrolet»-ը․ վերջինը գլխիվայր շրջվել է․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունվարի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։30-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում բախվել են «Mercedes» մակնիշի և «Chevrolet» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր շրջվել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի և վաշտի հրամանատար Արարատ Պետրոսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Արամ Սաֆարյանն ու Արայիկ Հարությունյանը։
Դեպքի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղ վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։
Լուսանկարները՝ Եղիշե Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 60+
60+
Նմանատիպ նյութեր
32505 դիտում
16:22 30-07-2023
Ավտովթար Երևանում․ բախվել են Nissan Tiida-ն ու Chevrolet-ը, վերջինը գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ