211652_close_icon
views-count17672 դիտում article-date 11:13 05-01-2025

Երևանի գնդի պարեկները տաք հետքերով հայտնաբերեցին Շենգավիթում հետիոտնի համար նախատեսված մայթով «թրև եկող» օրինախախտ վարորդներին. մեքենաները տեղափոխվեցին «պլաշչադկա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկների համար 1 ժամը բավականացրեց, որ հայտնաբերեն Երևանում երթևեկության կանոնները չարամտորեն խախտած մի քանի օրինախախտ վարորդների։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջիններս, իրենց համարելով արտոնյալ, Շենգավիթ վարչական շրջանում երթևեկում էին հետիոտնի համար նախատեսված մայթերով, ինչը վտանգավոր իրավիճակ էր ստեղծում ոչ միայն հետիոտների, այլ նաև մյուս տրանսպորտային միջոցներ վարած վարորդների համար։

Տեսանյութում պատկերված ավտոմեքենաները Երևանի գնդի պարեկների կողմից հայտնաբերվել ու տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր