211652_close_icon
views-count42426 դիտում article-date 12:25 06-01-2025

Երևանում պարեկները հայտնաբերել են հետախուզման մեջ գտնվող «Mercedes»-ը, որի «Կիլիկիացի Հիպի» մականվամբ 22-ամյա վարորդը չկարողացավ ճողոպրել պարեկներից․ նա եղել է ոչ սթափ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունվարի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսանյանի և ավագ պարեկ Ռամոն Ալոյանի հետ Երևան քաղաքի Վերֆելի փողոցում նկատում են ամբողջովին թաղանթապատված, տեխզննություն չանցած «Mercedes E55» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը չի ենթարկվում պարեկների օրինական պահանջին և դիմում է փախուստի։
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երբ պարեկները հետապնդում են ավտոմեքենան, այն ընթացքի ժամանակ բախվում է «Jeep Compass» մակնիշի ավտոմեքենայի և որոշ ժամանակ անց անհետանում է պարեկների տեսադաշտից, սակայն վարորդին «Կիլիկիա» թաղամասում պարեկները հայտնաբերում և տեղափոխում են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մալաթիայի բաժին։

Արդեն ոստիկանությունում երիտասարդը խոստովաոնւմ է, որ ինքն է եղել մեքենայի ղեկին, հայտնում է նաև մեքենայի գտնվելու տեղը։ Նրա սթափության փորձաքննության արդյունքում պարզվում է, որ գտնվում է ոչ սթափ վիճակում, իսկ ավտոմեքենան էլ գտնվում է հետախուզման մեջ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը եղել է Երևանի բնակիչ 22-ամյա Սամվել Գաբրիելյանը, ով իր շրջապատում հայտնի «Կիլիկիացի Հիպի» մականվամբ։

Դեպքի փաստով ոստիկանություն Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել ոստիկանության Մալաթիայի բաժնում, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի Մալաթիայի քննչական բաժին։

Ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+

Նմանատիպ նյութեր