211652_close_icon
views-count925 դիտում article-date 16:33 06-01-2025

Թո՛ղ Աստծո օրհնությամբ ու մեր բոլորիս ջանքերով մենք վերադառնանք Հայրենիք. Արտակ Բեգլարյան

Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը գրառում է կատարել, շնորհավորելով Սուրբ Ծնունդը․

«Քրիստոս ծնվեց և հայտնվեց, մեզ և ձեզ մեծ ավետիս. Շնորհավոր Սուրբ Ծնունդ, սիրելի՛ հայրենակիցներ:

Արդեն երկրորդ Սուրբ Ծնունդն է, ինչ Արցախի հայությունը նշում է հայրենի տներից ու եկեղեցիներից ամբողջապես վտարված:

Թո՛ղ Աստծո օրհնությամբ ու մեր բոլորիս ջանքերով մենք վերադառնանք Հայրենիք, մեր պատանդները վերադառնան տուն և հայոց աղոթքը կրկին հնչի մեր հինավուրց սրբատեղիներում:

Իսկ չարի վերջը գալու է, որտեղ էլ այն լինի...

Ամրություն, լույս ու ջերմություն բոլորիդ ընտանիքներին»,- գրել է նա:

Նմանատիպ նյութեր