9910 դիտում
12:27 09-01-2025
Ողբերգական ավտովթար՝ Լոռու մարզում. «Nissan Elgrand»-ը ճանապարհի մերկասառույցի պատճառով ընկել է սահքի մեջ և կողաշրջվել. կա 1 զոհ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 9-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում «Nissan Elgrand» մակնիշի ավտոմեքենան Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում ճանապարհի մերկասառույցի պատճառով ընկել է սահքի մեջ և կողաշրջվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ:
Տարածքը պարեկները սահմանազատել են:
Դեպքի մասին ՊԾ Լոռու մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և մահացածի ինքնութունը:
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Լոռու մարզի գումարտակի պահպանվող հատուկ տարածք:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 70+
70+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
52936 դիտում
19:09 07-01-2025
Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Հրազդան քաղաքում հայտնի «Ադամ» հանդիսությունների սրահում․ կան վիրավորներ