211652_close_icon
views-count15738 դիտում article-date 22:21 09-01-2025

Կոտայքի մարզում քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները իրականացրել են հատուկ օպերացիա՝ «զախվատ». բերման են ենթարկվել «Հոկտեմբերյանցի Նովոյի» որդին և ևս մի քանի հոգի. ՏԵՍԱՆՅՈւԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունվարի 9-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Կոտայքի մարզի վարչական տարածքում հատուկ օպերացիա են իրականացրել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օպերացիայի արդյունքում քրեական ոստիկանություն են տեղափոխվել ԱԺ նախկին պատգամավոր, «Հոկտեմբերյանցի Նովո» մականվամբ հայտնի Նահապետ Գևորգյանի որդին և ևս մի քանի հոգի։

Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որոշ մանրամասներ չենք հրապարակում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր