211652_close_icon
views-count769 դիտում article-date 19:23 11-01-2025

Կուրսկում հյուսիսկորեացի երկու զինվորական է գերեվարվել

Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերը Կուրսկի մարզում հյուսիսկորեացի երկու զինվորականի են գերի վերցրել: Տելեգրամյան գրառմանը նա կցել է զինվորական վկայականի լուսանկար, որը, հավանաբար, պատկանում է գերիներից մեկին։
 
«Դա հեշտ չէր. սովորաբար ռուսներն ու հյուսիսկորեացի մյուս զինվորներն անում են հնարավորը, որ Ուկրաինայի դեմ պատերազմին Հյուսիսային Կորեայի ներգրավվածության ապացույցներ չլինեն»,- գրել է Զելենսկին։
 
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ գերիները վիրավոր են և տեղափոխվել են Կիև։ Այժմ նրանց հետ աշխատում են բժիշկները և Անվտանգության ծառայության ներկայացուցիչները։

Նմանատիպ նյութեր