7329 դիտում
16:06 12-01-2025
Արտակարգ դեպք՝ Սևանում. ընտանիքի անդամներն ասում էին. «Հալալ ա ջրային պարեկներին, եթե չնկատեին, բոլորս փորձանքի մեջ էինք ընկնելու ու վարի էթայինք». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ հունվարի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկների վաշտի 1-ին դասակի պարեկներ Սամվել Մեթոյանն ու Արա Մուրադյանը ծառայություն կատարելու ժամանակ նկատում են, որ Սևան-Երևան ավտոճանապարհին դեպի Սևան ընթացող «Nissan» մակնիշի ավտոմեքենայի հետևի աջ հատվածի անիվը վնասված է և վարորդը հավանաբար չի զգացել այն ու այդ վիճակով մեքենան վարում է՝ պահպանելով թույլատրելի արագությունը։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները մոտենում են ավտոմեքենային, ձայնային ազդանշանով կանգնեցնում են ավտոմեքենան ու մինչ վարորդը պարեկներին է փորձում ներկայացնել վարորդական իրավունքի վկայական, պարեկները նրան հայտնում են, որ իրեն կանգնեցրել են, քանի որ ավտոմեքենան նա վարում է՝ անվադողերից մեկը «տրաքած»։
Տեղում պարեկները իրենց ծառայողական ավտոմեքենայից դուրս են բերում անիվ փոխելու համար նախատեսված «կլյուչը» և վարորդի ու ուղևորների հետ փոխում են այն։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում թե՛ վարորդը, թե՛ ավտոմեքենայում գտնվող ուղևորները, ովքեր ընտանիքի անդամներ են, իրենց շնորհակալությունն էին հայտնում պարեկներին՝ ասելով.
«Լավ ա պարեկներն ուշադիր էին, մեզ կանգնեցրեցին, ճիշտ ա, սահմանված արագությունը պահպանել ենք, բայց դե փորձանքը որ գար, հաշվի չէր առնի։ Չենք էլ զգացել, որ ավտոյի անիվը ծակվել ա ու տենց գնալու էինք, մի փորձանքի գային։ Հալալ ա, տղերքը ոչ միայն կանգնեցրեցին այլև մինչ մենք ավտոյի մոտից գործիքները կհանեինք, որ անվադողը փոխենք, իրենք իրենց մեքենայից անհրաժեշտ գործիքները հանեցին ու օգնեցին մեզ։
Հիմա ոնց չասես՝ հալալ ա, մարդկությունը չի կորել, մարդիկ կարող էին չտեսնելու էլ տալ, ոչ էլ մեզ կանգնեցնել ու զգուշացնել, բայց էդ տղաները համ կանգնեցրեցին, համ օգնեցին, համ էլ մեզ ցանկացան բարի ճանապարհ, շենք էլ իրենց՝ բարի ծառայություն»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+