3958 դիտում
20:51 14-01-2025
Ավտովթար՝ Երևանում․ բախվել են «BMW»-ն, «Ford»-ը, «Opel»-ն ու «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր․ օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկներն ու պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հունվարի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում բախվել են Երևանի բնակիչ Կարեն Պ․-ի վարած «BMW» մակնիշի, Սյունիքի մարզի բնակիչ Անդրանիկ Փ․-ի վարած «Ford» մակնիշի, Աշոտ Ա․-ի վարած «Opel» մակնիշի և Մուշեղ Թ․-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Ռաֆիկ Պետրոսյանը և կրտսեր պարեկ Գեղամ Վարդանյանը։
Դեպքի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին։
Պարեկային ծառայությունը պարզում է բուժօգնության տեղափոխվածի ինքնությունը։
Լուսանկարները՝ Եղիշե Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+