1744 դիտում
20:41 16-01-2025
Դատարանը տնային կալանքի որոշում է կայացրել Գեղարքունիքի մարզում հերոսի տնից գողություն կատարող կասկածյալի նկատմամբ. մյուս կասկածյալը, որին հայտնաբերել են, նրա ազգականն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
SHAMSHYAN.com-ը հունվարի 12-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել ՀՀ Ներքին գործերի նախարարության Գեղարքունիքի քրեական ու համայնքային ոստիկանների կողմից բացահայտված՝ Ջերմուկում հանուն Հայաստանի իր կյանքը զոհաբերած հերոսի տունը թալանողներից մեկին հայտնաբերելու մասին։
Այսօր՝ հունվարի 16-ին, SHAMSHYAN.com-ը նամակ է ստացել, որով նամակագիրը հայտնում է. «Գողությունը հերոսի տանից, որ եղավ, նկարի տակից, իմ եղբորը առանց հիմքերի նկարել ու տեղադրել եք ձեր բոլոր սոցցանցերում ու պղծում են, դատարանի որոշմամբ ազատվեց (հավանաբար նկատի ունի իր եղբորը), քանի որ գտել են իրական գողին, ես սպասում եմ ձեր արձագանքներին»։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի քննիչը միջնորդություն է ներկայացրել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության Վարդենիսի դատարան, որպեսզի դատարանը երկամսյա կալանքի որոշում կայացնի գողության կասկածանքով հայտնաբերված ու ձերբակալվածի նկատմամբ։
Դատավոր Վարդան Հարությունյանը, դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո, որոշում է կայացրել ոչ թե երկամսյա, այլ տնային կալանքի։
Հետևաբար, դատարանը ոչ թե ազատել է նրան, այլ որոշում է կայացրել, որ նա պետք է լինի տնային կալանքի տակ։ Իսկ նամակագրի հայտնած անձը, որ իրական գողին գտել են, այդ հանցագործությունը կատարելու կասկածանքով ոստիկանների կողմից հայտնաբերվել է նաև տնային կալանք ստացածի ազգականը, ում այսօր պետք է տեղափոխեն դատարան, քանի որ քննիչը միջնորդություն է ներկայացնելու՝ նրա նկատմամբ խափանման միջոց կալանքը ընտրելու վերաբերյալ։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագորղը, հունվարի 12-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային քրեական վարչության ծառայողները՝ վարչության պետ Սանթուր Դուրգարյանի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ճամբարակի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արմենակ Մուրադյանի գլխավորությամբ իրականացնելով անհրաժեշտ օպերատիվ հետախուզական հսկայածավալ աշխատանքներ հայտնաբերել էին հունվարի 11-ին Ճամբարակ խոշորացված համայնքի Այգուտ բնակավայրում տեղի ունեցած սրբապղծության դեպքը։
Քրեական ու համայնքային ոստիկանները 40-ից ավելի հասցեներում էին եղել, ողջ գիշեր իրականացրել էին անհրաժեշտ աշխատանքներ, անգամ հետքեր հայտնաբերելու նպատակով դեպքի վայրից մոտ 5-6 կմ ոտքով շրջել եէին, քանի որ շատ տեղեր ձյուն էր ու անանցանելի։
Արդեն լուսաբացին հերթական օպերատիվ տեղեկություններ էին ստացել ենթադրյալ կատարողների վերաբերյալ ու կարողանում էին կատարողներից մեկին հայտնաբերել և գողություն կատարելու կասկածանքով տեղափոխել ոստիկանության Ճամբարակի բաժին։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկաններին հաջողվել էր հայտնաբերել գողունի մի մասը, իսկ կասկածյալներից մեկը բերման ենթարկվածի եղբայրն էր, ում ոստիկանները որոնում էին։ Կային տեղեկություններ, որ նա գիշերը գյուղից մեկնել է։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասել էին․ «Ողջ գյուղը շոկի մեջ է, թե ոնց կարող է պատահի նման ստոր քայլի դիմեն։ Թալանես էն մարդու տունը, ով իր զինակից ընկերների հետ իր կյանքն է զոհել մեր համար ու հիմա ինչ որ սրիկա թալանում է հերոսի տունը։ Ամբողջ գիշեր ոստիկանները գյուղով մեկ շրջում էին։ Անգամ տեսել ենք, թե ոնց են անտառների ուղղությամբ գնում։ Ինչ ասես մտքներովս անցավ, բայց լավ էր լուսաբացին իմացանք, որ ոնց որ թե տղերքը հետքի վրա են։ Իմացել են ովքեր են։ Մեկին բռնել են, մյուսը թռել ա, բայց դե կարևորը բռնեցին ու հիմա մեր համար էլ մութ չի լինի, կիմանանք թե ով է այն տականքը, որ նման ոտնձգություն է կատարել։ Որպես զոհվածի հարազատներ ու համագյուղացիներ մեր շնորհակալությունն ենք հայտնում քրեականի տղերքին, համայնքային ոստիկաններին, քննիչներին ու փորձագետին, ովքեր սաղ գիշեր տանջվան «հոլի նման ֆռռացին», բայց կարևորը արդյունքի հասան ու հավատացած ենք, որ ճիշտ հետքերի վրա են դուրս եկել, քանի որ հայտնաբերվել է նաև հերոսի տնից գողացած որոշ ապրանքներ։ Մենք էն մարդը չենք, որ հիմի բռնենք «Լինչի դատաստան» տեսնենք դրանց հետ։ Թող օրենքը իրենց պատժի։ Ամենակարևորը պատասխան են տալու Աստծո առաջ։ Էլի նորից մեր շնորհակալությունն ենք հայտնում իրավապահներին՝ կատարած հսկայածավալ աշխատանքի ու այն բացահայտելու համար»։
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ կասկածյալին ոստիկանության Ճամբարակի բաժնից ներկայացրել էին ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել էր քրեական վարույթ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+