733 դիտում
12:25 17-01-2025
«Կոռուպցիան փնտրեք ձեր մեջ և ոչ թե զինվորի ընտանիքում». իրավապաշտպանը՝ Փաշինյանին ու Պապիկյանին
Հիվանդ տղաներին միշտ էլ զորակոչել են բանակ, իսկ հիմա Փաշինյանը դա օրինականացնում է։ Բանակում երբեք չի պահպանվել սահմանափակումներով բանակ զորակոչվածների կարգը: Այս մասին իր էջում գրել է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։
Նա ընդգծել է, առողջական խնդիրներից բողոքող զինվորը, որպես կանոն, համարվել է սիմուլյանտ և տվյալ զինվորին վերաբերվել են որպես սիմուլյանտի, կան արձանագրված ծանր հետևանքներ։
«Դուք չունեք վիճակագրություն, հետաքրքիր է՝ ինչով եք առաջնորդվում, երբ հայտարարում եք, թե նրանց կոռուպցիոն ճանապարհով ազատում են ծառայությունից։ Կոռուպցիան փնտրեք ձեր մեջ և ոչ թե զինվորի ընտանիքում։ Դուք ի՞նչ եք արել բանակը բարեփոխելու համար, որ մարդիկ գնան ծառայեն։
Շաբաթներ առաջ հրամանատարի կողմից դաժան ծեծի էր ենթարկվել սահմանափակումներով զինծառայության մեկնած, հոգեկան առողջական խնդիրներ ունեցող զինվորը՝ Սարգիս Մելքոնյանը։ Քրեական գործը հարուցվել է հենց զինվորի դեմ, իբր ինքն է իրեն վնասվածքներ հասցրել։ Սրա համար պատասխանատվություն չեն կրում ոչ Փաշինյանը և ոչ էլ Պապիկյանը։ Նույնիսկ զինվորի մահվան դեպքում ընտանիքին են մեղադրում։ Հիվանդ զինվորին բանակ զորակոչելը անմարդկային է և նվաստեցնող։ Սա ձեր վերաբերմունքն է զինվորին և բանակին»,-գրել է իրավապաշտպանը։

Նմանատիպ նյութեր
3139 դիտում
11:44 02-04-2019
«Փնտրեք ձեր թիմում». փոխնախարարի ձերբակալությունը` պատասխան Արսեն Թորոսյանին. «Ժողովուրդ»
1753 դիտում
17:51 21-02-2014
Գյումրիում, Դիլանյանների ընտանիքում, 11-րդ երեխան է լույս աշխարհ եկել, իսկ Ղազարյանների ընտանիքում՝ 6-րդը
Այս բաժնից
538 դիտում
18:37 17-01-2025
Freedom House-ը ողջունել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը
400 դիտում
18:25 17-01-2025
Մխիթար Հայրապետյանին է ներկայացվել «Հայփոստ»-ի 2025-2030թթ. զարգացման ռազմավարության նախագիծը
877 դիտում
18:13 17-01-2025
Գրիգոր Մկրտչյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ տնտեսական վարչություն պետ