211652_close_icon
views-count12082 դիտում article-date 17:50 17-01-2025

Խոշոր ավտովթար՝ Վանաձորում. բախվել են մարդատար «Gazel»-ն ու «Nissan X-Trail»-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 1400-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկ փողոցի Երևանյան խճուղու խաչմերուկում՝ Վանաձորում հայտնի «Պաժառնիկների» փողոցում բախվել են «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենան և Վանաձոր քաղաքի թիվ 1 երթուղին սպասարկող Խնձորուտ-Քիմ. գործարան մարդատար «Gazel»-ը: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու ըստ քաղաքացիների՝ օպերատիվորեն ժամանած «Վանաձոր» շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն: 
 
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վանաձորի 1-ին հրշեջ-փրկարարական ջոկատից  1 մարտական հաշվարկ: 
 
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 4-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի, վաշտի հրամանատար Անդրանիկ Չոբանյանի գլխավորությամբ: 
 
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Պետրոս Մաթևոսյանն ու կրտսեր պարեկ Մամիկոն Սարգսյանը: 
 
Վիրավորներից 2-ին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: 
 
Վթարի մասին ՊԾ Լոռու մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արմեն Պետրոսյանի գլխավորությամբ: 

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը: 
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր