211652_close_icon
views-count3325 դիտում article-date 18:14 19-01-2025

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժին է դիմել Երևանի բնակիչ 32-ամյա Ալբերտ Մ․-ն և հայտնել, որ հունվարի 9-ի ժամը 16։00-ից մինչև հունվարի 10-ի ժամը 08։00-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Բարբյուսի փողոցի իրենց շենքի բակում կայանված՝ իրեն պատկանող «Lexus» մակնիշի երկու ավտոմեքենաների կողային զույգ հայելիները և թողել տելեգրամյան «QR code»` պատճառելով 1 մլն 600 հազար դրամի վնաս:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունվարի 10-ին՝ ժամը 14։00-ի սահմաններում, Ալբերտ Մ․-ն նույն հասցեի հարակից տարածքից պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնաբերել է նշված հայելիները՝ վնասված վիճակում:

Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին:

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ալբերտ Մ․-ն «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարն է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր