13800 դիտում
10:05 20-01-2025
Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. «Mercedes»-ը բախվել է բետոնե սալիկներին, ապա դրանց համար տեղադրված գովազդային ցուցանակին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս. ամուսիններին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ հատուկ տեխնիկայով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 04:50-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Վեդի խոշորացված համայնքի Տափերական գյուղի վարչական տարածքում Արարատի մարզի բնակիչ 44-ամյա Էդգար Ի.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դեպի Երասխ ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին, ապա քարե սալիկների համար նախատեսված գովազդային ցուցանակին, առաջ ընթացել, բախվել գետնին եղած բետոնե պանելին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վեդիի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:
Ուղևորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա:
Օպերատիվ են գործել «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արթուր Կոծինյանի, վաշտի հրամանատար Գարուշ Սարգսյանի և դասակի հրամանատար, օրվա պատասպանատու Սուրիկ Բարսեղյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Անուշավան Սաղոյանն ու պարեկ Արտաշես Միկիչյանը:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչության պետ ՍարիբեկՌուստամյանն ու ՀՀ ՆԳՆ ոստիկաոնւթյան համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վեդիի բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանը:
Վթարի մասին ոստիկանության Վեդիի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Նեդրսես Մուրադյանի, Վեդիի քննչական բաժնի պետ Դավիթ Բաղդասարյանի և հատկապես կարևոր գարծերով ավագ քննիչ Դավիթ Դավթյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը:
Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վիրավորները ամուսիններ են:
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Վեդիի բաժնի պահպնավող հատուկ տարածք:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+