211652_close_icon
views-count1114 դիտում article-date 16:03 20-01-2025

«Հրապարակած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը․ Մետրոպոլիտենից մեկնաբանել են տարեց քաղաքացու կտրոնի հետ կապված միջադեպի տեղեկությունը

Երևանի մետրոպոլիտենից մեկնաբանել են տարեց քաղաքացու կտրոնի հետ կապված միջադեպի տեղեկությունը՝ նշելով, որ հրապարակում արած քաղաքացին ապատեղեկատվություն է տարածել:

Նշենք՝ սոցցանցում քաղաքացիներից մեկն ահազանգ է հրապարակել այն մասին, որ մետրոյի Բարեկամություն կայարանի աշխատակիցը չի բացել տուրնիկետը տարեց ուղևորի համար, որի QR կոդը սարքը մերժել է: Ըստ գրառման՝ աշխատակիցները նրան ստիպել են գնալ ու նոր կտրոն ձեռք բերել:

«Հրապարակած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը․ քաղաքացու կտրոնը ժամկետանց է եղել, և անցարգելը չի ընդունել։

Եթե մերժումը տեխնիկական խնդրով պայմանավորված լիներ (ինպես իր խոսքում նշել է փոխքաղաքապետ պ-ն Սուրեն Գրիգորյանը, որ տեխնիկական խնդրի դեպքում, երբ անցարգելները չեն ընդունում QR, պաշտպանվում է քաղաքացու շահը), մետրոյի աշխատակիցն առանց որեւէ խնդրի կբացեր անցարգելը, և քաղաքացին կանցներ։
Մեկ անգամ ևս ցանկանում ենք շեշտել՝ անցարգելները ժամկետանց կամ արդեն իսկ օգտագործված կտրոններ չեն ընդունում։

Նման չհիմնավորված և մետրոպոլիտենի աշխատակիցներին արատավորող հրապարակում կատարելուց առաջ փորձեք ճշտել իրական պատճառները՝ ապատեղեկատվությունից խուսափելու համար»,- ասված է պարզաբանման տեքստում:

Նմանատիպ նյութեր