211652_close_icon
views-count2395 դիտում article-date 22:24 20-01-2025

Խոշոր հրդեհ՝ Սյունիքի մարզում․ մի քանի տոննա կիվիով բարձված «Scania» բեռնատարը վերածվել է մոխրակույտի․ ժամանել են ՊԾ Սյունիքի գումարտակի հրամանատարն ու փրկարարական վարչության պետը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 02։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Տաթև ավտոճանապարհի 13-րդ կմ-ին բեռնատար է այրվում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ՝ մարզային փրկարարական վարչության պետ Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի, վաշտի հրամանատար Համիկ Գալստյանի և դասակի հրամանատար Սարո Գալստյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Էդգար Բայադյանն ու Արմեն Խաչատրյանը։
Հրշեջ փրկարարները նախ մեկուսացրել, ապա մարել են «Scania» մակնիշի բեռնատարում առաջացած հրդեհը, սակայն այն վերածվել է մոխրակույտի։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մոխրի վերածված բեռնատարը բարձված է եղել մի քանի տոննա կիվիով։

Դեպքի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզում են վարորդի ինքնությունը։

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր