34861 դիտում
17:19 21-01-2025
Ջրվեժում զինված ավազակային հարձակման է ենթարկվել Հնդկաստանի քաղաքացին. հափշտակել են 900 եվրո, ոսկյա, արծաթյա զարդեր. մարզի քրեական ոստիկանները Երևանում տաք հետքերով հայտնաբերեցին կասկածյալներին
Այսօր՝ հունվարի 21-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչության ծառայողները՝ վարչության պետ Արթուր Զաքարյանի գխավորությամբ, համագործակցելով Երևան քաղաքի քրեական վարչության իրենց գործընկերների հետ, տաք հետքերով հայտնաբերել են Կոտայքի մարզում զինված ավազակային հարձակում կատարած կասկածյալներին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Կոտայքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ջրվեժ գյուղի տներից մեկում օտարերկրացի քաղաքացու նկատմամբ տեղի է ունեցել դանակով զինված ավազակային հարձակում, ում մոտից հափշտակել են գումար, ոսկյա, արծաթյա զարդեր:
Նշված հասցե են ժամանել Կոտայքի քրեական ոստիկանները՝ վարչության պետ Ա. Զաքարյանի գլխավորությամբ:
Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է:
Այդ օրը 3 անհայտ անձինք ժամը 03:20-ի սահմաններում Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի Մելքոնյան փողոցի տներից մեկն են այցելել, որտեղ ժամանակավորապես բնակվելիս է եղել Հնդկաստանի քաղաքացի 26-ամյա Սորով Դ.-ն, ով հայտնել է, որ Երևանում բնակվող, Հնդկաստանի Հանրապետության 2 քաղաքացի այցելել են իրեն, որտեղ էլ նրանցից մեկը խոհանոցային դանակը պահել է իր վրա, իր հասցեին հնչեցրել սպառնալիքներ, պահանջել իր մոտ եղած գումարն ու զարդերը, որից հետո իրեն պատկանող դրամանապանակից հափշտակել են 900 եվրո գումար, ապա շարունակել սպառնալիքները ու այդ ժամանակ էլ ինքը նրանց է տվել ոսկյա մատանին ու արծաթյա շղթան:
Դեպքի մասին քրական ոստիկանության Կոտայքի վարչությունից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից տուժածի հասցե է ժամանել քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ, ու մինչ քննիչները աշխատում էին դեպքի վայրում, Կոտայքի մարզային քրեական վարչության ծառայողները օպերատիվ տեղեկութուններ են ստանում, որ նշված անձինք գտնվում են Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տներից մեկում:
Կոտայքի քրեական ոստիկանները, համագործակցելով Երևանի քրեական վարչության ծառայողների հետ, ճշտում են նշված հասցեն և այնտեղ էլ հայտնաբերում են կասկածյլաներին՝ Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիներ 29-ամյա Բալջինդեր Մ.-ին, Դիվանին և Սաուրավին:
Վերջիններիս ամբողջական տվյալները պարզվում են, որոնք էլ հանցանքը կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայությամբ ձերբակալում և տեղափոխվում են ոստիկանության Կոտայքի մարզային քրեական վարչություն, որտեղից այնուհետև փաստաթղթեր են կազմվում և այդ փաստաթղթերի հետ միասին նրանց ներկայացնում են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քրեական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղ ավազակային հարձակում կատարելու կասկածանքով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանությունը և քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+