3575 դիտում
11:54 23-01-2025
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի նախագահ նշանակված Սարգիս Արմենակյանը թե՛ իրավապահ համակարգում, թե՛ փաստաբանների շրջապատում հայտնի է մարդկային բարձր հատկանիշներով ու իրավաբանի հմուտ գիտելիքներով
Այսօր՝ հունվարի 23-ին, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի նախագահ է նշանակվել:
Վ. Խաչատուրյանը, հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունվարի 20-ի ԲԴԽ-Ո-9 որոշմամբ ներկայացված առաջարկությունը, Սարգիս Արմենակյանին նշանակել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի նախագահ՝ 3 տարի ժամկետով:
Ս. Արմենակյանին ճանաչողները նշում են, որ նա ունի մարդկային բարձր հատկանիշներ, համարվում է իր գործի գիտակ ու նրա մասնագիտական գիտելիքները բարձր է գնահատում ոչ միայն իրավապահ համակարգը, այլ նաև փաստաբանները:
Նա ակտիվ մասնակցություն է ունեցել Արցախյան քառօրյա և 44-օրյա պատերազմներին ու երբևէ չի ցանկացել, որպեսզի այդ ամենը բարձրաձայնվի:
Տավուշի մարզի մեր աղբյուրները նշում են, որ մարզում, իմանալով նշանակման մասին, ասում էին՝ «Երևանը շահեց, Տավուշը տուժեց»:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, 2021 թվականի հուլիսի 15-ին, ՀՀ նախագահի հրամանագրով Սարգիս Արմենակյանը նշանակվել էր Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ:
Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հուլիսի 12-ի ԲԴԽ-49-Ո-113 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սարգիս ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻՆ նշանակել Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով, ասված էր հրամանագրում:

Նմանատիպ նյութեր
4708 դիտում
11:12 19-06-2018
Բարձրագույն դատական խորհուրդն ընտրել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ
1315 դիտում
15:45 05-08-2019
ԲԴԽ-ն ընտրել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ
Այս բաժնից
36648 դիտում
15:21 21-01-2025
Լոռու մարզում թալանել են Ստեփանավան քաղաքում հայտնի «Վահագն Ռեզորթ» հյուրանոցային համալիրը